Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների՝ անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն) իրականացրած պետական վերահսկողության արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են արտադրական գործունեության հետ:
Այսպես՝
-
օբյեկտի պատերը եղել են ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ, լվացվող մակերես, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերից.
-
-
առաստաղի կառուցվածքը չի կանխարգելում կամ նվազեցնում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: