Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածում ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը կատարել է շուրջօրյա լայնածավալ աշխատանքներ՝ ճանապարհի այդ տեղամասում անցանելիությունը և խիստ անհրաժեշտության դեպքում երթևեկությունն ապահովելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը։
Լոռու մարզպետի աշխատակազմից էլ հայտնում են, որ Ալավերդու Թումանյան փողոցում փրկարարների և կամավորների կողմից մաքրման աշխատանքները շարունակվում են։