Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 29-ին խորհրդակցություն է անցկացրել ջրհեղեղից տուժած բնակավայրերում վնասների չափերը գույքագրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։
Մարզի ղեկավարը ծանոթացել է հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ:
Այսօր խումբն աշխատել է Հաղպատ, Շնող բնակավայրերի հասանելի հատվածներում, Ալավերդու Թումանյան փողոցում, Սանահին կայարան, Էնգելս թաղամասերում, գրանցել բնակիչների և Մ6–ից Հաղպատ գնացող ճանապարհի վրա գործունեություն ծավալող իրավաբանական անձանց գույքային վնասները:
Հանձնաժողովի աշխատանքները շարունակական են։