20 հա տարածք է զբաղեցնում Երևանի նոր հիմնվող տնկարանը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքն արդեն ցանկապատվել է, անցկացվում է շուրջ 100 կմ կաթիլային ոռոգման համակարգ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մտադիր է ներդնել ժամանակակից այլ համակարգեր ևս: Տեղում կաճեցվեն սաղարթախիտ ծառատեսակներ ու թփատեսակներ: