Հայաստանը կընդունի հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի որոշմամբ՝ 2026 թվականին Երևանում կանցկացվի հրաձգության 10 մ մրցաձևերի Եվրոպայի առաջնությունը, որը կներառի օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ և օդամղիչ հրացան ձևերը։
«Սա, իսկապես, մեծ հաջոողություն է, որին հասել ենք ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի համատեղ ջանքերով»,- նշում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ շնորհակալության հայտնելով նաև Հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին:
Բուլղարիան, որը նույնպես մեծահասակների Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ էր ներկայացրել, կընդունի Եվրոպայի 2026 թ. պատանիների և երիտասարդների առաջնությունը: