Բարեփոխումների տրամաբանության մեջ մենք ուշադրություն ենք դարձնում նաև հանրային ընկալումներին, նաև միջազգային տարբեր դասակարգիչներով ոստիկանության աշխատանքի գնահատականներին: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
«Ունեցել ենք միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված հարցում, որը եղել է 2023 թվականի հունվար-մարտ ամիսների կտրվածքով, և ըստ այդմ՝ ՆԳՆ-ն զբաղեցրել է 58 տոկոս ցուցանիշով երկրորդ տեղը: Բայց ասեմ, որ սա պետական մարմինների շրջանակներում առաջինն է:
Հանցավորության մակարդակի վերլուծության ցուցիչով Հայաստանը 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն առաջինն է»,- ասաց նա: