2023 թվականին ՀՀ-ում հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունություն: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Այդուհանդերձ, ստեղծված տնտեսական հարաբերականորեն բարենպաստ իրավիճակում 2023 թվականին իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները որոշ չափով շեղվել են միջնաժամկետ և երկարաժամկետ նախանշված թիրախներից: Այդ համատեքստում ԿԲ-ն կարևոր է համարում հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային հակացիկլիկ քաղաքականության իրականացումը, սակայն շեշտադրում է ընթացիկ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող անհրաժեշտ ոլորտային վերաբաշխմանն ուղղված միջոցառումների նախաձեռնման, ինչպես նաև պետական կապիտալ ծախսերի նախատեսված ծավալների ապահովման անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային միջնաժամկետ կայունության և տնտեսական խթանների արդյունավետ համադրման շրջանակներում ԿԲ-ն ընդգծում է Կառավարության նպատակադրված թիրախներն ապահովող արդյունավետ միջոցառումների հետևողական իրականացումը»,- ասաց նա: