2023 թվականի միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 14,6 տոկոսով, իսկ իրական աշխատավարձը՝ 12,4 տոկոսով: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը աշխատող մարդու մասին է:
Վարչապետը նաև կարևոր համարեց արձանագրել, որ իրական աշխատավարձը 2018 թվականի համեմատությամբ 2023-ի արդյունքներով աճել է 30.4 տոկոսով:
«Գնաճային շոկեր ենք նույնիսկ ունեցել, բայց բոլոր թանկացումներից ավելի մեզ մոտ իրական աշխատավարձը 2018 թվականից ի վեր աճել է 30 տոկոսով»,- ասաց նա: