ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ջրհեղեղի պատճառած վնասների հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր։
Բնական աղետի հետևանքով տուժած բնակավայրերում աշխատում են մարզային բուհերի կամավորները, ինչպես նաև երեկվանից Լոռու մարզ է մեկնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների 30-հոգանոց խումբը՝ 4 դասախոսների ուղեկցությամբ։
Ներկայումս կամավորական աշխատանքներում ներգրավելու նպատակով ՀՀ տարբեր բուհերում ռեկտորատների և ուսանողական խորհուրդների կողմից հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակով։
Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբների կողմից, որոնք գործում են շուրջօրյա։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտի, ձևավորվել է օպերատիվ աշխատանքային խումբ։