Մայիսի 24-26-ը աղետալի հետևանքների հանգեցրած տեղումներում հիդրոօդերևութաբանները փորձում են տեսնել նաև դրական նշաններ: Առաջինն այն է, որ դրանց շնորհիվ ոռոգման սեզոնին ջրի պակաս չի զգացվելու՝ հանրապետության 5 ամենախոշոր ջրամբարներից 4-ում ջրի կուտակումը կազմում է մոտ 90 տոկոս, Մարմարիկի ջրամբարում այն հասնում է գրեթե 100 տոկոսի: Վերջին օրերի առատ տեղումներից շահել է նաև Սևանա լիճը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։