Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումը, էլեկտրասնուցումը։ Պարենային, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումն իրականացվում է սարամիջյան ճանապարհով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Արգելափակված Ախթալայում ենք։ Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումը, էլեկտրասնուցումը։ Պարենային, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումն իրականացվում է սարամիջյան ճանապարհով։
Ախթալայի բժշկական կենտրոնը` տնօրեն Կարեն Ազարյանի գլխավորությամբ, ինչպես միշտ աշխատում է 24/7 ռեժիմով, դեղորայքի խնդիր չկա, քանի որ դեղորայքի մատակարարումները ևս իրականացվում են հավուր պատշաճի։
Հանդիպել ենք բնակիչներին, խոսել խնդիրների լուծման որոշումներից, հավաքագրել նոր խնդիրներ»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտի, ձևավորվել է օպերատիվ աշխատանքային խումբ։