Չինաստանը տեղյակ է, որ Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, վիրավորների և ունեցվածքի կորստի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը, ցավակցել Հայաստանին այդ կապակցությամբ: Պեկինը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Հայաստանին՝ ասել է նա: Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին ցավակցություն է հայտնել նաև Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը:
Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ: Գետերի մակարդակն այսօր զգալի նվազել է, ինչը թույլ է տալիս ավելի ակտիվ շարունակել աշխատանքը տուժած բնակավայրերում: Նախարար Սանոսյանը հայտնել է, որ Ալավերդու համայնքապետարանում օպերատիվ շտաբի հերթական նիստին հանձնարարել է վնասների գույքագրումն իրականացնել հնարավորինս արագ և համակարգված:
Մանրամասները՝ ռեպորտաժում։