Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանին:
«Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ: Մենք հանձնառու ենք մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերության և եզակի կապերի հետագա ամրապնդմանը»,-
նշել է Դարչիաշվիլին: