Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր նշում ենք հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն ու Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը:
Հայաստանը որպես ինքնիշխան, ազատ և ժողովրդավար պետություն ամրապնդելը յուրաքանչյուրիս առաքելությունն է։
Ավանդույթի համաձայն՝ հայրենիքի համար կարևոր այս օրն անցկացրել եմ Ապարան քաղաքում»,- ասված է ուղերձում: