Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
106 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, վերականգնվեց մեր անկախ պետականությունը:
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։
Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ»: