Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը։ Առաջիկա օրերին կվերականգնվի ջրամատակարարումը։ Ալավերդիում էլեկտրաէներգիայի խնդիր ունի միայն Սանահին կայարանը։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։
Ախթալայում և Ալավերդու մի շարք թաղամասերում երեկ վերականգնվել է գազամատակարարումը։ Կապի խնդիրները նույնպես հիմնականում կարգավորված են։
«Վեոլիա Ջրի», ՀԷՑ-ի և «Գազպրոմի» մասնագետները տեղում, հաճախ վտանգավոր վայրերում, հսկայածավալ և օպերատիվ աշխատանք են կատարում։