Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 28-ին
հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալի հետ: Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
Ներկայացրել եմ ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Քննարկել ենք նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- ասված է գրառման մեջ։