Այս պահին Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։
«Ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները և պլանավորվում են վաղվա անելիքները»,- ասված է հաղորդագրության մեջ: