«Կարևոր է, որ վնասի հաշվարկը և վնաս կրած սուբյեկտների և օբյեկտների հաշվառումը իրականացվի ճշգրիտ, ամեն ինչ արդար ու օրինական լինի»,- հայտարարել է վարչապետը՝ Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստում:
Փաշինյանի խոսքով՝ ակնհայտ է, որ վնասներն ահռելի են, բայց այս աղետի հետևանքով պետք է անդրադառնալ նաև աղետների կանխարգելման մեխանիզմներին, հասկանալ՝ որքանով են դրանք արդյունավետ:
Վարչապետը պատասխանատուների զեկույցները լսելուց հետո շնորհակալություն է հայտնել օպերատիվ աշխատանքի համար՝ ընդգծել՝ այդ աշխատանքի շնորհիվ վնասը հնարավորինս մեղմվել է:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։