Իրանի խորհրդարանի աշխատանքի մեկնարկի արարողությանը ներկա են եղել դատական իշխանության ղեկավարը, Թեհրանում տարբեր երկրների դեսպաններ, խորհրդարանի տարբեր շրջանների նախագահներ, Հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչը, Իրանի գործադիր իշխանության ղեկավարը, 13-րդ կառավարության նախարարներ։ Արարողության սկզբում խորհրդարանի նախագահող կազմը ստանձնել է ղեկավարությունը։
Իրանի Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորները երդվել են կատարել իրենց պարտականությունները։ Երկրի խորհրդարանի 12-րդ շրջանի աշխատանքի մեկնարկի կապակցությամբ հղած ուղերձում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը շեշտել է, որ յուրաքանչյուր պատգամավոր Իրանի ժողովրդի ներկայացուցիչն է, իսկ դա նշանակում է, որ նրա պարտականությունն է ապահովել երկրի շահերը։ Այաթոլլա Խամենեին շեշտել է, որ պետք է խուսափել ծայրահեղական նախագծերի վավերացումից։