ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած տարերային աղետին:
«Մենք խորապես ցնցված և վշտացած ենք Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից»,- գրել է դեսպանը:
Ավելի վաղ ՀՀ-ում Ֆրանսիայի դեպանությունն էր իր համերաշխությունը հայտնել Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին այնտեղ տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ: