ՆԱՏՕ-ի նպատակն է խուսափել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ ուղիղ բախումից, դա մնում է գլխավոր խնդիր՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ «Մենք դեռ երկու հիմնական խնդիր ունենք: Առաջինը՝ օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Մյուս խնդիրն է կանխել հակամարտության սրումը, դրա տարածումը։ ՆԱՏՕ-ն չի լինի Ուկրաինայում հակամարտության կողմ, տեղում ՆԱՏՕ-ի ուժեր չեն լինի»,- ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ դաշինքը մեծացնում է իր ակտիվությունը Բարձր Հյուսիսում՝ ի պատասխան «տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության ուժեղացման»։ Որպես գագաթնաժողովի նպատակ, նա նշել է դաշինքի ավելի ուժեղ դերակատարումը զինվորականների պատրաստման, Ուկրաինայի երկարամյա աջակցության և ֆինանսավորման համակարգման գործում: Ստոլտենբերգի խոսքով՝ դրա համար նախատեսվում է ստեղծել հատուկ կառույց։
Միջազգային զարգացումների մանրամասները՝ տեսաշարում: