Երկու օրվա ուսումնասիրություններով՝ կիրակի օրվա աղետից ավերածությունները հսկայական են, և այսօր Լոռու և Տավուշի որոշ բնակավայրեր կառավարության որոշմամբ պաշտոնապես հայտարարվել են Աղետի գոտի՝ այս իրավիճակների համար ամբողջ գործիքակազմը գործարկելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Առաջիկա շաբաթներին և ամիսներին մեծ աշխատանքն ուղղված է լինելու այս ուղղություններին: Նորից ցավակցում ենք զոհվածների հարազատներին: Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- գրել է նա: