18 կամուրջ ունենք ամբողջությամբ կամ մասնակի փլուզված։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Մեծ ծավալի աշխատանքի արդյունքում չունենք բնակավայր, որ առաջնային անհրաժեշտության պարենի, դեղորայքի խնդիր ունենա։
Մեծ տեմպով իրականացվում է շրջափակման մեջ մնացած 7 բնակավայր տանող նոր՝ սարամիջյան ճանապարհի անցկացման աշխատանքը»,- գրել է նա։