Գետի մակարդակի նվազման արդյունքում Հաղպատ տանող ճանապարհը բացվել է, և այս պահին Հաղպատի հետ կապ է պահպանվում:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Լուրերի» ուղիղ եթերում տեղեկացրեց, որ այս ճանապարհահատվածը շատ կարևոր էր այն առումով, որ ընդհանուր ճանապարհից կամ Ալավերդու ճանապարհից կտրված երկու բնակավայրերի՝ Հաղպատի և Ծաղկաշատի հետ կապը պահպանելու համար այլևս այլընտրանքային ճանապարհ անհրաժեշտ չի լինի կառուցել, թեև արդեն իսկ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացվել էին այդ ուղղությամբ:
Լուսադեմից սկսած՝ երբ ջրի մակարդակն սկսել է որոշակիորեն նվազել, ամբողջությամբ ջրածածկ հատվածը սկսել է երևալ, պարզվել է՝ այն կարող է երթևեկելի լինել:
«Մենք ունեինք մտահոգություն, որ ամբողջ ճանապարհը վնասված է: Իհարկե, որոշակի վնասումներ կան, բայց ճանապահը երթևեկելի է որոշակի սահմանափակումներով»,- ասաց նա և հավելեց՝ այդ հատվածում այժմ մաքրման կամ ափապաշտպան աշխատանքներ են կատարվում: