Ջրի մակարդակը մոտ 105 սանտիմետրով իջել է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը:
Հարցին՝ նոր հեղեղումների վտանգ կա՞, նա պատասխանեց. «Նոր հեղեղումների վտանգ այս պահին չենք կանխատեսել»:
Ցուցուլյանը նաև նշեց՝ մասամբ հերքվում է լուրը, որ հինգերորդ անհայտ կորածն ունենք: Աշխատանքներ են տարվում հերքման ուղղությամբ: