Շարունակվում է Մերգելյանի այգու հիմնանորոգումը: Շուրջ 5000 քմ զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու կառանձնանա նոր լուծումներով: Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան:
Հանգստի գոտու վերածված Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով: Շուրջ 130 հասուն ծառ, ավելի քան 2000 թուփ ու բույսեր են տնկվել, անցկացվել է ոռոգման նոր համակարգ:
Նոր Նորքում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի: