Օձունի հանգույցից բեռնատարներով խոշոր քարեր են տեղափոխվում Ալավերդու Թումանյան փողոց, որոնք լցվում են Դեբեդ՝ ջրի՝ ճանապարհի հիմքին հարվածի ուժը մեղմելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Այս հատվածում ճանապարհի կեսը փլուզված է, և ռիսկ կա, որ գետն ավելի կփորի ճանապարհի մնացած հատվածի հիմքը՝ առաջացնելով փլուզման նոր վտանգ։
Սա ժամանակավոր և հրատապ միջոցառում է, մինչև կմեկնարկի ճանապարհի վերականգնման, հիմնանորոգման աշխատանքը»,- Ֆեյսբուքի էջում գրել է պատգամավորը: