Աղետի գոտու օպերատիվ կառավարման շտաբը շարունակում է աշխատանքը։ Րոպեներ առաջ աշխատանքը մեկնարկեց մոբիլիզացված ծանր տեխնիկան։ Այս մասին հայտնում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Լեռնալանջերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ 5 կմ-անոց ճանապարհ, որը կլուծի բլոկադայի մեջ հայտնված 7 բնակավայրերի (Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ, Քարկոփ) սնուցման խնդիրը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը: