Հակառակ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակին՝ ընդդիմությունը չեղյալ չի հայտարարել այսօր նախանշած հանրահավաքը։ Նշել են, որ չեն շեղվելու իրենց հռչակած ուղուց։
Լրատվամիջոցների հետ զրույցում շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դժգոհել է Հանրային հեռուստաընկերության աշխատանքից, հայտարարել, թե այսօր ամբողջ օրը առաջին ալիքը չի անդրադարձել հեղեղումների խնդրին։
Ի դեպ, Իրազեկ քաղաքացիների միավորումը աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ ժամը 17։12-ի դրությամբ՝ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 23 100 մարդ։
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։