Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Առաջին ալիքը և Առաջինի լրատվական ալիքը շարունակում են ուղիղ եթերում աշխատել արտակարգ ռեժիմով:
Արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:
Վարչապետն այսօր եղել է աղետի գոտում, հետևել աշխատանքներին, տվել է անհրաժեշտ հանձնարարականներ, նաև զրուցել աղետի գոտու բնակիչների հետ։
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասների վերաբերյալ զեկուցվել է, որ այստեղ իրականացվում են հրատապ ամրաշինական աշխատանքներ՝ ճանապարհի երթևեկությունն ապահովելու նպատակով: