Այս պահին Ալավերդի քաղաքում ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են իրականացնել ճանապարհի ամրացման աշխատանքներ՝ գետում մեծ չափերի քարեր լցնելու և գետի հունը փոխելու միջոցով:
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Նշված աշխատանքներն իրականացվում են ճանապարհի հետագա փլուզումը կանխելու նպատակով: