Ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են աշխատանքները Լոռու և Տավուշի մարզերում։
Դեբեդ և Աղստև գետերում խոշոր ժայռաբեկորների, քարերի միջոցով արհեստական արգելապատնեշներ են ստեղծվում, և նվազեցվում-կանխարգելվում են ճանապարհների փլուզման դեպքերը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, հիմնադրամի աշխատակիցները նույնպես Հայաստանի հյուսիսում են՝ մասնակցելով հեղեղումների ու ավերածությունների հետևանքների վերացման աշխատանքներին։