Ցավում եմ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով տեղի ունեցած աղետի համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Վստահ եմ, որ ներդրվող ջանքերի շնորհիվ այս բնական աղետի հետևանքները հնարավորինս արագ կմեղմվեն։ Տոկունություն և համբերություն տեղի բնակիչներին և բոլորիս»,- գրել է Սիմոնյանը: