ՀՀ ԲՏԱ նախարարությունը թարմացած տվյալներ է հայտնել Լոռու մարզում կապի հայաստանյան օպերատորների աշխատանքի մասին։
«Ucom - 2 կայան Ալավերդիում շարունակում է աշխատել, իսկ 15 բջջային կայան դեռ գտնվում է խափանված վիճակում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:
▪️ TEAM Telecom Armenia - 5 բջջային կայան չի աշխատում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։
▪️ Ռոստելեկոմ (OVIO) - Կապի ցանցն ամբողջությամբ վերականգնվել է։
▪️ Վիվա-ՄՏՍ - Ալավերդի քաղաքում բջջային կապը գործում է, 3 բջջային կայան դեռ չեն վերականգնվել (Օձուն. Ակորի, Կաճաճկուտ):
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում»,- հայտնում են ԲՏԱՆ-ից: