Միացյալ Թագավորության դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած բնակիչներին։ Այս մասին նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
«Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և գնահատում այս պահին ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերը»,- հայտնում են դեսպանությունից: