ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ներկայացրել է վարքականոնները, թե ի՞նչ անել ջրհեղեղից հետո․
- Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
- Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք:
- Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար:
- Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
- Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից:
- Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան և այլն):
Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը․
-
հիմքի ամբողջությունը,
-
պատերի, պատուհանների և հատակի վիճակը,
-
հաղորդակցության համակարգը,
-
թունավոր օձերի հնարավոր առկայությունը,
-
ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով,
-
խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո,
-
մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը,
-
նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը,
-
հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին,
-
վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում,
-
առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ: