ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից։
«Աղետի հետևանքների վերացման ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունը, ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցներն իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ»,- գրել է նա։