ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հերքել է Ալավերդու ամբողջ բնակչությանը տարհանելու մասին տեղեկությունները։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ալավերդու բնակչությունը տարհանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Ավերածությունները հսկայական են, զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է։
Խնդրո՛ւմ եմ խուճապ և չճշտված տեղեկություններ չտարածել»,- գրել է Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում։
Պատգամավորը նաև հայտնել է՝ նախնական տվյալներով՝ վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի Ալավերդու Սանահին կայարան, Բաղրամյան թաղամասերից, Քարկոփ բնակավայրից։
Այս պահին տարհանվում են Ալավերդու Թումանյան 5, 6 շենքերի բնակիչները։