Երևանում մայիսի 26-ին կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։
Մայիսի 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 28-31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Մայիսի 26-ի ցերեկը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Մայիսի 27-31-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։