ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի։
«Հավելեմ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳ նախարարի տեղակալ - Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են»,- գրել է Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ:
Տեղեկացնենք՝ ՆԳ նախարարությունը Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել: