Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին:
Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ:
Պարբերաբար տրվում է տեղեկատվություն:
Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 911 կամ 102:
ՆԳՆ-ն հորդորում է հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և զերծ մնալ չճշտված ու խուճապ առաջացնող լուրեր տարածելուց: