Հորդառատ անձրևներից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, «Ճանապարհային դեպարտամենտը», ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԳՆ-ն տեղեկատվություն էր տրամադրել Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ: