Մայիսի 26-ին՝ ժամը 02:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյա Թամրազյան փողոցի տներից մեկում անձրևաջրեր են լցվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 15 տոննա ջուր։
Մայիսի 26-ին՝ ժամը 02:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում գտնվող պահեստային տարածքում անձրևաջրեր են լցվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են մոտ 30 տոննա ջուր։
Մայիսի 25-ին՝ ժամը 23:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավթի 1-ին փողոցում՝ կամրջի տակ, անձրևաջրեր են լցվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են մոտ 7 տոննա ջուր։