Բեռլինը պաշտոնապես հաստատել է, որ Կիև IRIS-T հակաօդային պաշտպանության հերթական համակարգն է մատակարարվել։ Պաշտպանության նախարարության տվյալով՝ այն արդեն Ուկրաինայում է:
Գերմանիայի ՊՆ ղեկավար Բորիս Պիստորիուսը նշել է,որ խոսքը վերաբերում է IRIS-T SLM-ից և IRIS-T SLS-ից բաղկացած համակցված տեղակայմանը: «Շատ ժամանակակից և հաստատված միջին ու կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր են, անմիջականորեն գերմանական արդյունաբերությունից։ Նոր առաքված Patriot համակարգի հետ այն կամրապնդի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը»,- ասել է Պիստորիուսը:
Նախկինում Ուկրաինայի Զինված ուժերը Գերմանիայից արդեն ստացել էր երեք IRIS-T SLM ՀՕՊ համակարգ և մեկ IRIS-T SLS համակարգ, ինչպես նաև երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, հիշեցնում է AFP-ն։
Օրերս Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր ռազմական աջակցության նոր փաթեթի մասին, որը հիմնականում ուղղված է Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանությանը: