ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 28-ի կապակցությամբ Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովման ջանքերը։ Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նպաստել կողմերի ջանքերին:
Ըստ հաղորդագրության՝ Բայդենը պատրաստակամություն է հայտնել նաև զարգացնել ԱՄՆ-Ադրբեջան գործակցությունը և ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատում է աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
Տարածաշրջանի և միջազգային լուրերը՝ տեսաշարում: