Երևանի քաղաքապետարանից ևս մեկ անգամ հիշեցնում են՝ Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց՝ «Գետառ» գետի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում է տեղի ունեցել՝ մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ վարչությունը, նշված ճանապարհահատվածը սահմանազատել է համապատասխան նշաններով։
Անվտանգության նկատառումներով, մինչև խնդրի հիմնական լուծումը հորդորում ենք վարորդներին ցուցաբերել հավելյալ զգուշավորություն և խիստ հետևել ճանապարհային նշաններին։