Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց՝ «Գետառ» գետի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում է տեղի ունեցել՝ մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ վարչության կողմից նշված ճանապարհահատվածը սահմանազատվել է համապատասխան նշաններով։
Անվտանգության նկատառումներով, մինչև խնդրի հիմնական լուծումը քաղաքաետարանից հորդորում են վարորդներին ցուցաբերել հավելյալ զգուշավորություն և խստորեն հետևել ճանապարհային նշաններին։
Ավելի վաղ հայտնել էինք՝ փրկարարները սահմանազատել էին տարածքը։