ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է:
Այցի ընթացքում վարչապետն այցելել է սահմանամերձ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Սահմանազատման ընթացքում բնակիչների շրջանում մտավախություն կար, թե եկեղեցին անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այսօր ևս մեկ անգամ ընդգծվել է, որ սահմանն անցնում է եկեղեցուց 130 մետր հեռավորությամբ:
Վարչապետին Ոսկեպարում ներկայացվել է սահմանազատված տարածքը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել և հայտնել, որ եղանակային վատ պայմանների պատճառով իրեն տեղափոխող ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։