Քննչական կոմիտեն հաղորդում է, որ առերևույթ փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափի հափշտակության հերթական դեպքն է բացահայտվել:
Գործով մեղադրյալ է Մարտակերտ համայնքի նախկին ղեկավար Միշա Գյուրջյանը, նա ձերբակալվել է:
Քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ Գյուրջյանը, մեկ անձի հետ ավելի քան 1.9 մլն դրամ արժողությամբ «Շևրոլետ» ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, պետական մարմին կեղծ տեղեկություն են ներկայացրել ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին:
Հանդես գալով պայմանագրի կողմեր՝ անձը որպես նվիրատու, իսկ Միշա Գյուրջյանը՝ նվիրառու, կազմել են նվիրատվության կեղծ պայմանագիր՝ խաբեությամբ հափշտակելով ավտոմեքենան:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: